Կոոպերատիվների սկզբունքները

  

Կոոպերատիվները սահմանվում են որպես անհատների և իրավաբանական անձանց  միավորումներ, որոնք ինքնակամորեն համախմբված են բավարարելու իրենց ընդհանուր տնտեսական, ֆինանսական, սոցիալական և մշակութային պահանջմունքներն ու կարիքները` համասեփականության և դեմոկրատական  կարգավորման հիմունքներով: Կոոպերատիվները այնպիսի արժեքների վրա են հիմնված, ինչպիսիք են փոխօգնությունը, պատասխանատվության զգացումը, հավասարությունը:

Կոոպերատիվ սկզբունքներն են.

1. Ազատ և կամավոր անդամակցություն: Կոոպերատիվը բաց է բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են և կարող են օգտվել տրամադրվող ծառայություններից և ստանձնել անդամակցության պարտավորությունները:

2. Անդամների ժողովրդական կառավարում: Կոոպերատիվը կարգավորվում է իր իսկ անդամների կողմից, որոնք ակտիվորեն մասնակցում են  կազմակերպության քաղաքականության մշակմանը և որոշումների ընդունմանը` մեկ անդամ, մեկ ձայն սկզբունքով:

3. Անդամների տնտեսական մասնակցություն: Կոոպերատիվի անդամները անդամավճարների և կանոնադրական կապիտալում ներդրումների միջոցով ապահովում են իրենց տնտեսական մասնակցությունը և կոոպերատիվի զարգացումը:

4. Անկախություն և ինքնակարգավորում: Կոոպերատիվը անկախ և իր անդամների կողմից կարգավորվող կառույց է, նույնիսկ այն դեպքում, երբ մտնում է համագործակցության այլ կառույցների հետ ու ներգրավում միջոցներ:

5. Տեղեկատվություն և ուսուցում: Կոոպերատիվը շարունակական ուսուցողական աշխատանքներ է իրականացնում իր անդամների համար` գյուղատնտեսության ոլորտի նոր առաջընթացներին, կոոպերատիվ կառավարման սկզբունքներին ու կոոպերատիվի առանձնահատկություններին տեղեկացնելու նպատակով:

6. Հասարակական  հոգածություն: Կոոպերատիվը աշխատում է իր անդամների միջոցով և օգնությամբ ապահովել Հայաստանի  գյուղաշխարհի կայուն զարգացումը:

7. Համագործակցություն:  Իր նպատակներին հասնելու ճանապարհին կոոպերատիվը ակտիվորեն համագործակցում է համայնքային, պետական և միջազգային կառույցների,  ինչպես նաև այլ կոոպերատիվների հետ:

Նշված սկզբունքներից երեքը առավելապես կարևորվում ու կիրառվում են աշխարհի բոլոր կոոպերատիվների կողմից, դրանք են.