Շահաբաժիններ


Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի շահույթը վարկային կազմակերպության զարգացման նպատակով կարող է ուղղվել վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալ կամ բաշխվել կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է շահաբաժիններ վճարել բացառապես տարեկան արդյունքներով: Վարկային կազմակերպության տարեկան շահաբաժինների վճարման վերաբերյալ որոշումն ընդունում է Ընդհանուր ժողովը` Խորհրդի առաջարկությամբ, որը սահմանում է վճարման կարգն ու պայմանները: Վարկային կազմակերպության փայատերերին շահաբաժիններ վճարելն արգելվում է, եթե վճարման պահին ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են այդ պահին վարկային կազմակերպության առկա չբաշխված զուտ շահույթի գումարին կամ գերազանցում են այն: Վարկային կազմակերպության շահույթը վարկային կազմակերպության զարգացման նպատակով մինչև 2025 թվականի հունվարի 1-ը ուղղվելու է վարկային կազմակերպության  կապիտալի համալրմանը կամ հատուկ պահուստներին: