‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն շարունակում է աջակցել իր հաճախորդներին

2020-05-27

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն շարունակում է աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իր հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժել են կամ կարող են դժվարություններ ունենալ վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան սպասարկելու հարցում:

Մասնավորապես`

• Մինչև սույն թվականի հունիսի 30-ը ներառյալ վարկերի պայմանագրային մարումները չիրականացնելու դեպքում հաճախորդների պարտավորությունները չեն համարվի ժամկետանց և դրանց նկատմամբ տույժեր չեն հաշվարկվի:

• Վարկառուների վարկային պատմությունը վատթարացնող տեղեկատվությունը չի արտացոլվելու ԱՔՌԱ վարկային բյուրոյում:

• Վարկերի մարումների ժամանակացույցի վերանայման անհրաժեշտության դեպքում հաճախորդները կարող են դիմել ‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ մինչև վերը նշված ժամկետը:

Այն հաճախորդները, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն՝ հետագայում վարկային բեռի ավելացումից խուսափելու նպատակով:

‹‹Ֆարմ Կրեդիտ Արմենիա›› ՈՒՎԿ ԱԿ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական շփումը:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած վարկերի գծով ժամկետանցություն ունենալու դեպքում ժամկետանց պարտավորությունների նկատմամբ հաշվարկվելու են պայմանագրով  սահմանված տույժերը և վարկառուների վարկային պատմությունը վատթարացնող տեղեկատվությունը արտացոլվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյում:


Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...