ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսի այցը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈՒՎԿ ԱԿ

2016-02-05

2016թ. փետրվարի 4-ին ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մ. Միլսն այցելեց Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈՒՎԿ ԱԿ-ի գրասենյակ:
Ռիչարդ Մ. Միլսն այցի ընթացքում ծանոթացավ Ֆարմ Կրեդիտի աշխատակազմի հետ:
Ֆարմ Կրեդիտի Գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Գաբրիելյանը դեսպանին ներկայացրեց կոոպերատիվի ստեղծման պատմությունը,  ՀՀ-ում միակ վարկային կոոպերատիվ կազմակերպության գործունեությունն ու առանձնահատկությունները, ընթացիկ աշխատանքներն ու հետագա պլանները: Հանդիպումը եզրափակվեց փոխադարձ հարցադրումներով և կարծիքների փոխանակմամբ հյուրերի և կոոպերատիվի ղեկավար կազմի միջև:
Արմեն Գաբրիելյանն իր շնորհակալությունը հայտնեց դեսպան Ռիչարդ Մ.Միլսին գրասենյակ այցելության համար՝ ակնկալելով հետագա երկկողմ համագործակցություն:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...