Փայատերերի տարեկան ընդհանուր ժողով
2024 թվական
 


"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային կոոպերատիվը գումարում է փայատերերի հերթական տարեկան ընդհանուր ժողովը:

Ժողովը տեղի կունենա "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակում սույն թվականի հունիսի 14-ին, սկիզբը` ժամը 12:00 :

Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մասնակցել Ժողովին առցանց՝ ժամանակի իրական ռեժիմում: Անդամ-փայատերերը Ժողովին առցանց միանալու համար հղումը կստանան Viber կամ SMS հաղորդագրության միջոցով:

Անդամ-փայատերերը իրենց հարցերը կարող են ուղարկել գրավոր՝ fca@fca հասցեին՝ մինչև սույն թվականի հունիսի 12-ը:

Ժողովի օրակարգը և օրակարգի հարցերի վերաբերյալ նյութերը Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին հասանելի կլինեն սույն թվականի հունիսի 10-ից.

-      "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ ինտերնետային կայքում` https://www.fca.am/general_meeting_materials_2024.html,

-      "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկությունների առցանց հարթակում` https://voting.fca.am/, քվեարկության ընթացքում,

-      "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ գրասենյակներում` թղթային տարբերակով:

Կազմակերպության ինտերնետային կայքում վերոնշյալ նյութերը պաշտպանված կլինեն գաղտնաբառով, որը նախօրոք կուղարկվի Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերին՝ Viber կամ SMS հաղորդագրության միջոցով: 

 

Սույն թվականի հունիսի 14-ից մինչև հունիսի 26-ը ներառյալ "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպություն Առևտրային կոոպերատիվի Ժողովի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անդամ-փայատերերը կարող են մուտք գործել "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" ՈւՎԿ ԱԿ քվեարկությունների առցանց հարթակ (https://voting.fca.am/) (կամ մոտենալ կազմակերպության իրենց տարածաշրջանի մասնաճյուղ), ծանոթանալ Ժողովի օրակարգի հարցերին, նյութերին և քվեարկել Ժողովի հարցերի վերաբերյալ: 

 

Օրակարգի հարցերի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն 2023թ.-ի Մարտի 31-ի դրությամբ գրանցված անդամ-փայատերերը: