ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական ծառայությունների ներկայացուցիչների այցը Ֆարմ Կրեդիտ Արմենիա գրասենյակ

2008-12-11

2008 թվականի դեկտեմբերի 8-ից 12-ը “Ֆարմ Կրեդիտ Արմենիա” ՈւՎԿ ԱԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Արտաքին Գյուղատնտեսական ծառայությունների ներկայացուցիչներ Ֆրեդ Ջոնսթոնին և Չադ Քոնլինին: Նրանց այցի նպատակն էր ծանոթանալ կազմակերպությունում վերջին ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին:

Նրանք հանդիպումներ ունեցան “Ֆարմ Կերդիտ Արմենա”-ի ղեկավարության հետ, քննարկեցին մի շարք հարցեր, որոնք կապված էին Կազմակերպության հետագա ծրագրերի հետ: Նրանք նաև ներկա գտնվեցին “Ֆարմ Կերդիտ Արմենիա” Դիտորդ խորհրդի դեկտեմբերի 10-ին կայացած  նիստին:

Այցելություներ կատարեցին Արարատի մարզի Սիսավան և Ավշար գյուղերում "Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի վարկառուների տնտեսություններ, զրուցեցին վարկառուների հետ: Հյուրերը գերազանց գնահատական տվեցին “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի կողմից կատարված աշխատանքներին և հավաստիացրեցին, որ առաջիկա տարիների ընթացքում ԱՄՆ Գյուղդեպարտամենտը կշարունակի աջակցել “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ին իր նպատակների իրագործման  համար:

Այցելության ընթացքում նաև տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին մի շարք կարևորագույն հարցեր թե “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ի հետագա աշխատանքների և թե Հայաստանում առկա ֆինանսական իրավիճակի վերաբերյալ:

Այցի ողջ ընթացքում հյուրերին ուղեկցում էր նաև Շոն Քարմոդին` ԱՄՆ Գյուղդեպարտամենտի համակարգողը Հայաստանում և Վրաստանում, որն իր աջակցությունն է ունեցել “Ֆարմ Կրեդիտ Արմենիա”-ին ստեղծման օրվանից:  

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...