Ֆարմ Կրեդիտ Արմենիա ՈւՎԿ ԱԿ գրանցումը

2007-09-18

2007թ. սեպտեմբերի 18-ին Ֆարմ Կրեդիտ Արմենիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Առևտրային Կոոպերատիվը, հայկական գյուղատնտեսական առաջին կոոպերատիվ վարկային կազմակերպությունը իրավաբանական գրանցում ստացավ ՀՀ Կենտրոնական Բանկում կոոպերատիվ վարկավորման ծրագրի հաստատումից մեկ տարի  հետո: Այս նոր կառույցը, որն ընդհանուր առմամբ ստեղծվել է հիմնվելով ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի փորձի վրա, և աջակցություն է ստանում ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կողմից (USDA) հանդիսանում է գյուղատնտեսության ֆինանսավորման իրական կոոպերատիվ կառույց (լիցենզիա թիվ 20) և այն միակն է իր տեսակի մեջ Հայաստանում:

ԱՄՆ-ի  Ֆարմ Կրեդիտ Ադմինիստրացիայի խորհրդատուները, անդամ բանկերը և U.S. FCS ասոցիացիաները, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ԳԴ-ի կողմից, վերապատրաստման դասընթացներ են անցկացրել ինչպես Ֆարմ Կրեդիտ Արմենիայի աշխատակազմի, այնպես էլ դիտորդ խորհրդի համար Հայաստանում և ԱՄՆ-ում, կոոպերատիվ սկզբունքների, վարկավորման, շուկայավարման, կազմակերպչական զարգացման, կառավարման և բանկային գործունեության թեմաներով:

Վերադառնալ նախորդ էջ

Այլ նորություններ

''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն առաջին անգամ թողարկել է պարտատոմս

2024-05-10 ''Ֆարմ Կրեդիտ Արմենիա'' ՈՒՎԿ ԱԿ-ն հայտնում է, որ "Դայմենշն" ՓԲԸ-ն ամբողջությամբ տեղաբաշխել է...

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" -ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում

2024-05-03 Մայիսի 2-ին "Ֆարմ Կրեդիտ Արմենիա" վարկային կոոպերատիվը նշեց կազմակերպության "Վեդի" մասնաճյուղի...